Եղեգնաձորում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի
![Եղեգնաձորում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի](https://freenews.am/uploads/images/image_750x_67ae4edd03e28.jpg)
Փետրվարի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 19։25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, Վայոց ձորի մարզի բնակիչ 70-ամյա Գարունիկ Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 65-ամյա Լուսիկ Վ․-ին և նրա որդուն՝ 35-ամյա Արման Գ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, իսկ Արման Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով ինքնուրույն է դիմել բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ