Գերմանիայում ավելի քան 30 մարդ է վիրավորվել երթուղայինի մասնակցությամբ պատահարի պատճառով

Գերմանիայում ավելի քան 30 մարդ է վիրավորվել երթուղայինի մասնակցությամբ պատահարի պատճառով

Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Գերմանիայի հյուսիսում շաբաթ վաղ առավոտյան, 31 մարդ վիրավորվել է, հայտնում է Die Welt թերթը:

Վթարը տեղի է ունեցել Մեքլենբուրգ-Առաջնային Պոմերանիա դաշնային հողի տարածքում՝ Վոբբելին բնակավայրի մոտակայքում:

Համբուրգի ուղղությամբ շարժվող ավտոբուսը մայրուղուց չպարզված պատճառներով դուրս է եկել և հայտնվել ձորում: Երեք մարդ ծանր վիրավորվել է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բոլոր տուժածներն ուղարկվել են մոտակա հիվանդանոցներ:

Դեպքի պատճառները դեռ հայտնի չեն, բայց, ինչպես ոստիկանությունից են նշել՝ ավտոբուսի վարորդը հնարավոր է քնել է մեքենան վարելիս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում