«Չելսին» այլևս Աբրամովիչինը չէ
Լոնդոնի «Չելսին» այլևս Ռոման Աբրամովիչինը չէ։ Ինչպես հայտնում է РИА «Новости»-ն, գործարքը վերջնականապես ձևակերպվել է։ Լոնդոնյան գրանդը 2003 թվականից պատկանում էր ռուս գործարար Ռոման Աբրամովիչին։
Ակումբի նոր սեփականատերն է Clearlake Capital ընկերությունը, որը ղեկավարում է ամերիկացի գործարար Թոդ Բոելին։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 4,25 միլիարդ ֆունտ ստեռլինգ։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց խիստ պատժամիջոցներ կիրառել Ռոման Աբրամովիչի նկատմամբ, ինչն էլ պատճառ հանդիսացավ վերջինիս կողմից ակումբը վաճառելուն։
Կարծիքներ