Աստղակերպից ստացված ապարում ոչ երկրային օրգանիզմի և ջրի հետքեր են հայտնաբերվել

Աստղակերպից ստացված ապարում ոչ երկրային օրգանիզմի և ջրի հետքեր են հայտնաբերվել

«Իտոկավա» (25143) աստղակերպի ապարի փորձանմուշում, որը ստացվել է ճապոնական «Հայաբուսա» զոնդի օգնությամբ, ջրի և ոչ երկրային օրգանական նյութերի հետքեր են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ մեջբերելով գիտնականների միջազգային խմբի ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են Scientific Reports ամսագրում:

Օրգանական նյութը ներկայանում է նանոբյուրեղային գրաֆիտով և բուրումնավետ ածխաջրածիններով՝ ջրածնի նկատմամբ դեյտերիումի բարձր հարաբերակցությամբ: Դա բացառում է հնարավորությունը, որ այն աստղակերպում հայտնվել է զոնդի կատարած գործողությունների արդյունքում, երբ սարքավորումը փորձել է փորձանմուշ վերցնել: Դա խոսում է վերոնշյալ նյութի ոչ երկրային ծագման մասին:

Հայտնագործությունը մատնանշում է նաև, որ աստղակերպը ձևավորվել է աստղակերպերի գոտում, որոնք առաջացել են նախկին՝ ավելի խոշոր աստերոիդի տեղաշարժվող տիեզերական բեկորներից: Ապարում ջրային սառույց կա՝ դեյտերիումի հարաբերականորեն ցածր պարունակությամբ, ինչը բնորոշ է Արեգակնային համակարգի ներքին մասի տիեզերական մարմիններին:  

«Իտոկավան» մերձերկրային աստղակերպ է, որի ուղեծիրը հատվում է Մարսի և Երկրի ուղեծրերի հետ: Աստղակերպի զանգվածը կազմում է մոտ 35մլն տոննա, իսկ առավելագույն տրամագիծը գերազանցում է կես կիլոմետրը:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում