Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ հատվածներում սպասվում է բուք
Հանրապետության ամբողջ տարածքում, Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևան քաղաքում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում , 25-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:
Կարծիքներ