Հյուսիսային Իտալիայում երաշտի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա շրջանի իշխանությունները երաշտի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել։ Համապատասխան հրամանը ուրբաթ օրը ստորագրել է նահանգապետ Ատիլիո Ֆոնտանան։
«Քիչ առաջ հրամանագիր եմ ստորագրել, որով տարածաշրջանում մինչև սեպտեմբերի 30-ը արտակարգ դրություն է հայտարարվում՝ կապված Լոմբարդիայի ողջ տարածքի վրա ազդող ջրի սակավության լուրջ իրավիճակի հետ։ Դրա սպառումը անհրաժեշտ հասցնել նվազագույնի»,- ասել է նա։ Տեսանյութը հրապարակվել է մարզային իշխանությունների ֆեյսբուքյան էջում։
Համայնքապետարաններին խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել խմելու ջրի օգտագործումը փողոցների մաքրման, հանրային պարկերի և մարզահրապարակների ջրելու համար։
Կարծիքներ