Հավատավոր ընդդիմությունը պետք է ասի՝ ինչպես է վերաբերվում ՌԴ նախագահի կողմից կաթողիկոսի և եղբոր պարգևատրմանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործող կաթողիկոսի և եկեղեցու վերնախավի՝ ընդդիմության կողմից ստացած աջակցությանը:
«Ընդդիմադիր հավատավոր հանրության սուրբ զգացմունքները վիրավորվում են վարչապետի և 10 եպիսկոպոսների հրապարակած եկեղեցու բարենորոգման հայտարարությունից՝ պնդելով, որ վարչապետը խառնվում է եկեղեցու գործերին:
Որպեսզի համոզվեմ, որ նրանք ամեն ինչ անում են ազնիվ մղումներով և Աստծո նկատմամբ ունեցած անբասիր սիրուց դրդված, պիտի ունենամ նաև պատասխան՝ ինչպես են այս հավատավոր և հայրենասեր մարդիկ վերաբերվում ՌԴ նախագահի կողմից կաթողիկոսի և նրա եպիսկոպոս եղբոր պարգևատրմանը:
Եթե դրական՝ ապա կեղծ են, եթե չեզոք՝ նորից կեղծ են, եթե բացասական՝ պիտի բացատրեն, ինչ հիմնավորմամբ են պաշտպանում Կտրիճին և յուր մտերիմներին»,- գրել է Դավոյանը:


Կարծիքներ