Երևան-Սևան ճանապարհին բախվել են Toyota RAV4 և Audi A4 մակնիշների ավտոմեքենաները

Երևան-Սևան ճանապարհին բախվել են Toyota RAV4 և Audi A4 մակնիշների ավտոմեքենաները

Դեկտեմբերի 20-ին, ժամը 01։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել,  որ Լեռնանիստ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին, բախվել են «Toyota RAV4» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1998 թ.) և «Audi A4» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1993 թ.)  մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Audi A4» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Ս., (ծնված 1987 թ.) տեղում ստացել է առաջին բուժօգնություն:

Փրկարարնրը սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում