Ստեփանակերտում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ
Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:
08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:
Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:
Կարծիքներ