Գերմանիայի կանցլերը և փոխկանցլերը օգոստոսին կմեկնեն Կանադա՝ քննարկելու էներգետիկան
Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը կուղեկցի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին Կանադա կատարած այցի ընթացքում, որը նախատեսվում է սկսել օգոստոսի 21-ին։ Այդ մասին հինգշաբթի երեկոյան հաղորդել Է Handelsblatt թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության աղբյուրները:
Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը նախատեսում է ընդլայնել իր էներգետիկ գործընկերությունը Կանադայի հետ՝ ռուսական գազի մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու համար։
Կարծիքներ