Կոլումբիայի նախագահը դեսպան է նշանակել Վենեսուելայում
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, ով պաշտոնը ստանձնել է օգոստոսի 7-ին, դեսպան է նշանակել Վենեսուելայում։ Նա Սենատի նախկին ղեկավար (2010-2011թթ.) Արմանդո Բենեդետին է, ըստ El Tiempo թերթի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոլումբիայում իր դիվանագիտական ներկայացուցչին է նշանակել նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն , այդ պաշտոնը կզբաղեցնի նախկին արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիան։
Ինքը՝ Բենեդետին, Twitter-ում շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին՝ խոստանալով երկրների միջև երկկողմ առևտուրը հասցնել 10 միլիարդ դոլարի.«Մեզ՝ եղբայրներիս, այլևս ոչ մի երևակայական սահման չի բաժանի»,- գրել է դիվանագետը։
Կարծիքներ