«Աստղիկ» ԲԿ-ում 22-ամյա ծննդկանը վիրահատական միջամտությունից հետո մահացել է
Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Կեսօրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 4-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Լուիզա Ս․-ն, որը ժամը 11։25-ի սահմանում ծննդաբերել է, ապա՝ վիրահատական միջամտությունից հետո, մահացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության հերթապահ խումբը։
Պարզվել է, որ Լուիզա Ս․-ն ծննդաբերությունից 5 օր անց գանգատներով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը վիրահատական միջամտություն է տեղի ունեցել և մինչև փետրվարի 9-ը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, իսկ արդեն փետրվարի 9-ին մահացել է։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարծիքներ