Երևանում տղամարդը ցած է նետվել շենքի 12-րդ հարկից
Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցի 74 շենքի բակային հատվածում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են իրավապահները:
Պարեկներն ու ոստիկանները բակային հատվածում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 52-ամյա Րաֆի Դ.-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են, որ տղամարդը ինքնասպանություն է գործել շենքի 12-րդ հարկից իրեն ցած նետելով։
Կարծիքներ