18 մլն դրամ արժեքով հողատարածքի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է, որ դատարանի վճռով Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամաս 27 եւ 28 հասցեներում գտնվող հանգստի գոտու համար նախատեսված, ապօրինի կերպով օտարված 1 հա հողատարածքի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Վարչապետի փոխանցմամբ՝ շուկայականին մոտարկված արժեքը 18 միլիոն դրամ է։
Կարծիքներ