«Բանակ -2021» ֆորումի շրջանակում ՌԴ-ն զենքի արտահանման 2 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել
«Բանակ -2021» ռազմատեխնիկական միջազգային ֆորումի շրջանակներում Ռուսաստանը կնքել է զենքի արտահանման ավելի քան 2 մլրդ դոլարի պայմանագրեր։ Այս մասին ասել է ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը: Պայմանագրեր են ստորագրվել Չինաստանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների հետ:
«Արդյունքն այսպիսին է. համաձայնեցվել են ավելի քան 2 միլիարդ դոլարի պայմանագրեր, այդ թվում ՝ Չինաստանի հետ ծովային թեմայով, Հնդկաստանի հետ՝ ցամաքային, ինչպես նաև՝ Հայաստանի, Ուզբեկստանի, Մյանմարի, Բելառուսի հետ»,-Շուգաևի խոսքերն է մեջբերում TASS-ը։
Ծառայության պետի խոսքով ՝ Ռուսաստանը նախկինում այս ծավալի պայմանագրեր չի կնքել: «Նման բան դեռ երբեք տեղի չի ունեցել: Սա բեկում է», – ասել է Շուգաևը:
Կարծիքներ