Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք. Ավինյան
Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք։ Այս նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում բակերի բարեկարգմանը։
Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բարեկարգ բակերը ոչ միայն գեղեցկացնում են մեր քաղաքը, այլև ապահովում են մեր երեխաների համար անվտանգ խաղադաշտեր, տարեցների համար հանգստի գոտիներ և կանաչ տարածքներ։
Յուրաքանչյուր բարեկարգ բակ մի նոր քայլ է դեպի մեր ընդհանուր նպատակը՝ Երևանը դարձնելու ավելի գեղեցիկ, կանաչ ու մարդկանց համար քաղաք»,- ասել է Ավինյանը։
Կարծիքներ