«MAN» մակնիշի նոր ավտոբուսները կսպասարկեն համար 3 ավտոբուսային երթուղին, «Ժոնգ Թոնգ»-ը՝ 48 համարի նոր ուղեգիծը

«MAN» մակնիշի նոր ավտոբուսները կսպասարկեն համար 3 ավտոբուսային երթուղին, «Ժոնգ Թոնգ»-ը՝ 48 համարի նոր ուղեգիծը

«MAN» մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին՝ առանց ուղեգծի փոփոխության:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Նոր Նորքի 9-րդ զանգվածից անցնելով Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններով` այն կհասնի Հարավարևմտյան թաղամաս:

«Ժոնգ Թոնգ» մակնիշի նոր ավոտբուսներն էլ կսպասարկեն 48 համարի նոր ուղեգիծը: Վերջնականգառներն են՝ էրեբունու Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատվածն ու Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում