Իրանը նոր բիոկապսուլա է արձակել տիեզերք

Իրանը նոր բիոկապսուլա է արձակել տիեզերք

Իրանը տեղական արտադրության «Սալման» տանող հրթիռի միջոցով հաջողությամբ տիեզերք է արձակել բիոկապսուլա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ 

500 կգ քաշով նոր բիոկապսուլան արձակվել 130 կմ բարձրության վրա։

«Այս գիտական, հետազոտական և տեխնոլոգիական կապսուլան քայլ է մարդու կողմից տիեզերքի ուսումնասիրության ուղղությամբ», - նշված է հրապարակման մեջ:

 Հոկտեմբերի 4-ին Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հայտարարել էր, որ Թեհրանն աշխատում է առաջիկա հինգ տարվա ընթացքում մարդ ուղարկել տիեզերք:

Իսլամական Հանրապետությունն իր տիեզերական ծրագիրն սկսել է իրականացնել 2004 թվականից: Իրանը 1959 թվականին ստեղծված ՄԱԿ-ի Տիեզերական տարածության խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեի 24 հիմնադիր պետություններից մեկն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում