ԿԸՀ-ից պրզաբանել են՝ ինչու է ընտրատեղամասերում փակցված «Քվեաթերթիկ 2» գրությունը
Քաղաքացիներն այսօր 2/24 ընտրատեղամասում նկատել են, որ հանձնաժողովի անդամներiց մեկի դիմաց փակցված է եղել «Քվեաթերթիկ 2» գրությամբ թուղթ։
ԿԸՀ-ից հայնում են, որ հիշյալ լուսանկարի տաածմամբ նշվում է, որ տեղամասերում կատարվում է ուղղորդում։
Ըստ պարզաբանման՝ նման պնդումը հիմնազուրկ է և պայմանավորված՝ օրենսդրության չիմացությամբ։
«Նշվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի թիվ 7-Ն որոշմամբ սահմանված է տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը, որի 3-րդ կետով սահմանվում է, թե որ գործառույթներն են բաշխվում հանձնաժողովի անդամների միջև՝ նշելով, որ պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից՝
«1) մեկի վրա նշում է «ցուցակ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «ցուցակ-2» բառերը,
2) մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «քվեաթերթիկ-2» բառերը: Ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում երկրորդ թերթիկի վրա նշվում է «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը,
3) մեկի վրա նշում է «քվեատուփ» բառը,
4) մեկի վրա նշում է «շրջիկ արկղ» բառերը` ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում, եթե ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում 1200-ը:»։
Տեղամասային ընտրական հանձնաժողովները հանձնաժողովի անդամների աշխատասեղաններին փակցրել են ցուցանակներ, որոնք նշում են պարունակում համապատասխան գործառույթի վերաբերյալ («ցուցակ-1», «ցուցակ-2», «քվեաթերթիկ-1», «քվեաթերթիկ-2», «քվեատուփ») և որևէ ընտրողի չեն ուղղորդում։
Հարկ է նշել նաև, որ վերը նշված կարգավորումը կիրառվում է արդեն շուրջ 20 տարի։
ԿԸՀ-ից խնդրեցինք պարզաբանել, թե ինչպե՞ս է այդպես ստացվել, որ ՔՊ-ի քվեաթերթիկի համարը գրվել է հանձնաժողովի անդամի դիմաց։ ԿԸՀ-ից պատասխանեցին, որ առավոտյան, երբ աշխատանքները բաշխելիս են եղել, ցուցակներն ու քվեաթերթիկի ստացման կետերը բաժանել են 2 մասի, այսինքն՝ բացի «Քվեաթերթիկ 2-ից» կա նաև սեղան «Քվեաթերթիկ 1», «ցուցակ 1» և «ցուցակ 2» պայմանական անվանումներով, և դա քարոզչության համար չի արվել։
Դիտարկմանը, որ քվեարկողի վրա դա կարող է քարոզչական ազդեցություն ունենալ, երբ նա ստանում է քվեաթերթիկն ու տեսնում, որ գրված է «քվեաթերթիկ 2», ԿԸՀ-ից պատասխանեցին, որ իրենց դիրքորոշմամբ դա քարոզչություն ընկալվել չի կարող։
Հիշեցնենք, որ 2-րդ համարի քվեաթերթիկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկն է։
Կարծիքներ