Բայդենի շունն ավելի քան 20 անգամ կծել է ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանեկան շունը՝ Քոմանդեր Բայդենը, առնվազն 24 անգամ կծել է Գաղտնի ծառայության աշխատակիցներին Սպիտակ տանը և այլ վայրերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ գաղտնի ծառայության՝ իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը։
Այս թիվը չի ընդգրկում մյուս միջադեպերը, երբ գերմանական հովվաշունը կծել է Սպիտակ տան այլ աշխատակիցների։
Ըստ փաստաթղթերի՝ շան կծելու պատճառով Գաղտնի ծառայության աշխատակիցները ստիպված են եղել շան ներկայությամբ հարմարացնել իրենց «գործառնական մարտավարությունը»։ Բացի այդ, նրանց զգուշացվել է «լինել ստեղծագործական՝ ապահովելու սեփական անվտանգությունը»։
Այս նախազգուշացումներից ամիսներ անց շունը հեռացվել է Սպիտակ տնից։ Ըստ ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հաղորդակցությունների գծով տնօրենի՝ նախագահին և առաջին տիկնոջը միշտ «մտահոգել է Սպիտակ տան աշխատակիցների անվտանգությունը»։ Չնայած շան համար կազմակերպված լրացուցիչ դասընթացներին, մասնագետների հետ աշխատանքին, Քոմանդերի վարքը չի փոխվել։ Այժմ հովվաշունը, որին Բայդենները սկսել են պահել 2021 թվականից, ապրում է ընտանիքի այլ անդամների հետ։
Կարծիքներ