Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին

Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին

Հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջիններիս իրավունքներին վերաբերող հարցերն առաջին իսկ օրվանից գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում, դրանք անընդհատ ռեժիմով հասցեավորվել են միջազգային և ներպետական իրավասու մարմիններին:

 

Լինդա Էուլջեքջյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին այս ամբողջ ժամանակահատվածում իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, սոցիալական աջակցություն ստանալու հարցում Անահիտ Մանասյանի գործադրած ջանքերի և անհրաժեշտ աջակցության համար:

 

Հանդիպման ընթացքում բարձրացվել են իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այդ հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա և կհասցեավորվեն ըստ իրավասության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում