Գերմանիայում կոչ են արել օգտագործել ռուսական ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար

Գերմանիայում կոչ են արել օգտագործել ռուսական ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար

Գերմանական «Սոյուզ-90/Կանաչների կուսակցության» համանախագահ Ռիկարդա Լանգը հանդես է եկել Ուկրաինան վերականգնելու համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործման օգտին:

«Միայն Գերմանիայում սառեցվել են մի քանի միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվներ: Ամբողջ Եվրոպայում այդ գումարը շատ ավելի մեծ է: Ես կարծում եմ, որ այդ միջոցները պետք է օգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար»,- ասել է Լանգը Welt-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում