Որոշ եզրակացություններ փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել և վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել: Հարգելի օգտատերերից մեկը մի նյութ տեղադրեց, որը վերաբերվում է իմ և իմ ընտանիքի անդամների հայտարարագրերին:
Այդ հրապարակման մեջ կա մի այսպիսի ձևակերպում. «Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ փակ են։ Այսինքն՝ ՀՀ վարչապետն ինչ-որ աղբյուրից ստացել է որոշակի եկամուտ, որի ծագումը և չափը գաղտնի են»։
Այս հրապարակումը, փաստորեն, որոշ օգտատերերի հիմք է տվել որոշ եզրակացություններ անել: Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը և գրեցի ստորև բերվող մեկնաբանությունը»։
Կարծիքներ