Հետայսու տիրադավ եզրույթը կիրառելի է պարոն Ներսիսյանի նկատմամբ. Արայիկ Հարությունյանն ասել է՝ ինչու
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Զգացե՞լ եք Կտրիճ Ներսիսյանի կողմնակից հոգևորականներն ու լրագրողներն ինչ օրգազմիկ են արտաբերում ՏԻՐԱԴԱՎ բառը: Իսկ տիրադավ նշանակում է տիրոջը դավաճանած:
Եվ քանի որ տիրոջը դավաճանած մի քանի մարդ կա՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, ապա տիրադավը հենց նա է, որովհետև իրենից վերև ունի միայն Հիսուս Քրիստոսին:
Իսկ նրա կողմից Քրիստոսին դավաճանելու օրինակները բազմաթիվ են: Հետևաբար, հետայսու այդ եզրույթը կիրառելի է պարոն Ներսիսյանի նկատմամբ:
Դե հիմա արտաբերեք նույն պաթոսով»:


Կարծիքներ