Լիբանանի նախագահը խոստացել է բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ
Լիբանանի նախագահ Միշել Աունը կիրակի օրը խոստացել է լուծել Բեյրութի և Էր-Ռիադի միջև ծագած տարաձայնությունները և կարգավորել հարաբերությունները Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրների հետ:
Անկախության 78-րդ տարեդարձի կապակցությամբ երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, համաքաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում պետության ղեկավարն ընդգծել է, որ ինքը հանդես է գալիս «լավագույն հարաբերությունների պահպանման օգտին բոլոր արաբական երկրների և առաջին հերթին GCC-ի հետ»,- գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես ջանքեր եմ գործադրում խնդիրը լուծելու համար և հույս ունեմ, որ լուծումը շուտով կգտնվի»,- ասել է Աունը։ Միաժամանակ նա մատնանշել է «տարբերություն դնելու Բեյրութի պաշտոնական դիրքորոշման և քաղաքական գործիչների ու կուսակցությունների հայտարարությունների միջև» անհրաժեշտության վրա։ Աունը հիշեցրել է, որ Լիբանանը ժողովրդավարական երկիր է, որտեղ «օրենքը երաշխավորում է խոսքի ազատությունը»։
Կարծիքներ