Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ ցուցարարները բախվել են անվտանգության աշխատակիցների հետ
Կիրակի երեկոյան Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ իրավապահների միջեւ, գրում է ՏԱՍՍ-ը։
Արժանապատվության և ազատության օրվա կապակցությամբ մի քանի հարյուր մարդ հավաքվել է Անկախության հրապարակում, երթով շարժվել դեպի Երկնային Հարյուր ծառուղու հերոսների մատուռ և հարգել 2014 թվականի փետրվարին Մայդանի ժամանակ սպանվածների հիշատակը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ըստ աղբյուրի՝ երթին հիմնականում մասնակցել են երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմնակիցները։
Դրանից հետո երթի մասնակիցներից մի քանիսը գնացել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակ։ «Զելենսկի՝ բանտ» վանկարկելով՝ ցուցարարներն առանձին շարասյունով մոտեցան Բանկովա փողոցին, որտեղ գտնվում է նախագահի գրասենյակը։ Այստեղ նրանց դիմավորել են իրավապահները, սկսվել են բախումներ։
Ուժայինները ցուցարարներին հեռացրել են գրասենյակի մոտ գտնվող ցանկապատից։ Այժմ Լուտերանսկայա փողոցի կողմից դեպի նախագահի աշխատասենյակ, իրավապահների լրացուցիչ ուժեր են հավաքվում։ Ցուցարարները նոր փորձեր են անում ներխուժել դեպի նախագահի նստավայր։
Կարծիքներ