Արմավիր քաղաքում իրականացվել են Հարկադիր կատարման և Պրոբացիայի ծառայությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքներ․ Նիկոլ Փաշինյան
Արմավիր քաղաքում իրականացվել են Հարկադիր կատարման և Պրոբացիայի ծառայությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի արժեքը 43 մլն դրամ է։ ՀԿԱ և Պրոբացիայի Արմավիրի մարզային ծառայողները տեղակայվել են մեկ, առավել բարեկարգ և հարմարավետ տարածքում, արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բերվել են պատշաճ մակարդակի»,- գրել է նա:
Կարծիքներ