Սուրեն Պապիկյանը ՌԴ-ում ծանոթացել է սպառազինության նորագույն նմուշների

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Բանակ-2022» ռազմարդյունաբերական ցուցահանդես, ծանոթացել սպառազինության նորագույն նմուշների, հանդիպել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության նախարարն այցելել է նաև «Ալաբինո» զորավարժարան, որտեղ զրուցել է տանկային բիաթլոնի հայկական անձնակազմի հետ։
Սուրեն Պապիկյանը եղել է նաև «Բարեկամության տուն» մրցույթի շրջանակում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։
Կարծիքներ