Թուրքիայում հայտարարել են, որ չեն հրաժարավի С-400 համակարգերից՝ անկախ ԱՄՆ դիրքորոշումից
Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
«С-400-ների հարցով որոշումը մեկ ժամում չի կայացվել, մենք այդ մասին հայտնել ենք մեր ամերիկացի գործընկերներին: Մեր համաձայնագիրը С-400-ի հարցով ստորագրվել է CAATSA-ից («Ամերիկայի մրցակիցներին պատժամիջոցներով դիմակայելու մասին» օրենք՝ խմբ.) 4 ամիս առաջ: Իրավաբանական տեսանկյունից ԱՄՆ հայտարարարություններն անհամաատասխան են: Ամերիկյան կողմը հայտնել է, որ դեռևս ոչ մի բանակցություն չի վարելու այդ հարցով»,- ընդգծել է Էրդողանի ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ Քալընը նշել է, որ Ռուսաստանը «կարևոր խաղացող» է, և Անկարայի համար կարևոր է հարաբերություններ կառուցել նրա հետ:
Կարծիքներ