Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մյասնիկյան պողոտա-Սարալանջի-Հերացու-Աբովյան-Շարիմանյան փողոցների հանգույցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մյասնիկյան պողոտա-Սարալանջի-Հերացու-Աբովյան-Շարիմանյան փողոցների հանգույցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա-Սարալանջի-Հերացու-Աբովյան-Շարիմանյան փողոցների հանգույցում:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացու-Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և՛ դեպի Աբովյան փողոց, և՛, վերադասավորվելով, Հերացու փողոց:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում