Մայր Աթոռից Վազգեն Գալստանյանին փոխանցել են, որ էլ հույս չդնի իրենց վրա

Մայր Աթոռից Վազգեն Գալստանյանին փոխանցել են, որ էլ հույս չդնի իրենց վրա

Դեռևս  օրեր առաջ հայտնի դարձավ, որ իշխանափոխության նպատակով փողոցային պայքար ծավալած Վազգեն Գալստանյանին Մայր Աթոռից Գարեգին Բ-ի հանձնարարականով արգելել  են մասնակցել Մայր տաճարի վերաօծմանը։  Հենց դա էր պատճառը, որ Վազգեն Գալստանյանը հայտարարեց, թե իբրև մեկնում է ծոմապահության, որպեսզի արդարացնի իր բացակայությունը։

 

Իսկ դրանից օրեր առաջ Աջապահյանի միջոցով Մայր Աթոռը հայտարարեց, թե երբեք չի աջակցել Գալստանյանին։ Իհարկե, Գարեգին Բ-ն այս քայլին գնաց տապալված շարժման պատասխանատվությունից խուսափելու համար՝ ամեն բան թողնելով միայն Վազգեն Գալստանյանի վրա։

 

MediaNews-ին հայտնի է դարձել, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ին Գալստանյանի հայտարարած  հանրահավաքին ընդառաջ Մայր Աթոռից վերջինիս փոխանցել են, որ իշխանափոխության  համար փողոցային պայքարում այլևս իրենց վրա հույս չդնի, քանզի այդ կերպ վտանգում են Կաթողիկոսի վարկանիշը։

 

Այս կերպ փաստորեն Կաթողիկոսը ցանկանում է լվանալ ձեռքերը Բագրատ Գալստանյանից և տապալված շարժման ողջ պատասխանատվությունը թողնել նրա վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում