Բայդենը ծրագրում էր երկու հարված հասցնել Սիրիային

Բայդենը ծրագրում էր երկու հարված հասցնել Սիրիային

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ծրագրում էր հարվածներ հասցնել Սիրիայում երկու թիրախների, սակայն տեղանքում կանանց և երեխաների ներկայության մասին հետախուզական տվյալներ ստանալուց հետո նախատեսվող հարվածը հասցնելուց կես ժամ առաջ հրաժարվել է երկրորդ թիրախին հարվածելուց, հաղորդում է Wall Street Journal-ը:

Պարբերականի տվյալներով ՝ փետրվարի 25-ի առավոտյան Բայդենը մոտ մեկ ժամ շփվել է պաշտոնյաների, այդ թվում ՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ՝ քննարկելով ռիսկերը և հնարավոր դիվանագիտական հետևանքները:

Նշվում է, որ խոսքը մի քանի հնարավոր թիրախի մասին էր, սակայն Բայդենը կենտրոնացել է Սիրիայում գտնվող երկու օբյեկտների վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում