Արյամբ պետք է իշխանությունը վերցնել․ ի՞նչ են քննարկել կաթողիկոսի հետ ընդդիմադիրները

Արյամբ պետք է իշխանությունը վերցնել․ ի՞նչ են քննարկել կաթողիկոսի հետ ընդդիմադիրները

Բլոգեր Ռոման Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակում է կատարել՝ անդրադառնալով համացանցում հայտնված այն տեղեկատվությանը, որ ընդդիմության առաջնորդները Ամենայն հայոց կաթողիկոսի հետ քննարկել են Հայաստանում իշխանափոխության հարցը.
Արյամբ պետք է իշխանությունը վերցնել․ Ինչ են քննարկել կաթողիկոսի հետ ընդդիմադիրները

Դեռևս երեկ համացանցում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ ընդդիմադիրները Կաթողիկոսի մոտ պատվիրակներ են ուղարկել, Գարեգին Բ-ի հետ ընդդիմության առաջնորդները քննարկել են Հայաստանում իշխանափոխության հարցը։

Մեզ հայտնի դարձավ, որ կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է իշխանափոխության համար շարժման առաջնորդի հարցը։ Ի դեպ այս հարցի շուրջ քննարկումները եղել են բավականին թեժ, քանզի ընդդիմադիրներից շատերն են ուզում «հերոսանալ»՝ դառնալով առաջնորդ։

Որոշում է կայացվել ԼՂ-ից Հայաստան տեղահանված արցախցիներին ակտիվ ներգրավել շարժման մեջ, օգտագործել փողոցները լցնելու համար։ Քննարկվել է նաև ռուսական կողմից ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների հեռախոսահամարների հարցը։ Որոշում են կայացրել SMS ծառայություններով ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին ներգրավել իշխանափոխության շարժման մեջ՝ խաղալով արցախցիների հույզերի վրա։

Քննարկման ժամանակ հոգևոր առաջնորդի իր խոսքն ասել է նաև Գարեգին Բ-ն։ Վերջինս հայտարարել է, որ միայն փողոց դուրս գալով չեն կարող հասնել Փաշինյանի հրաժարականին և պետք է արյամբ վերցնել իշխանությունը։ Ի դեպ, այս հարցի շուրջ եկեղեցին վաղուց ուներ իր դիրքորոշումը, ու պատահական չէր, որ օրեր առաջ նույն տեսակետը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտնել էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը: Վերջինիս կարծիքով ռազմական հեղաշրջում պետք է արվի։

Ակտիվ գործողությունների ու հեղաշրջում իրականացնելու համար որոշում են կայացրել օգտագործել Հայաստան տեղափոխված արցախցիներին։ Հնչել են տեսակետներ, որ ԼՂ-ից տեղահանված արցախցիները շատ ավելի տաքարյուն են, հիմա էլ տուն-տեղ, հայրենիք են կորցրել, հուզական վիճակում են ու հենց նրանց է պետք օգտագործել, լցնել փողոցները, ապա դրդել ոստիկանության հետ բախումների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում