«Ուկրէներգո» նախազգուշացնում է բոլոր տարածքներում վթարային անջատումների մասին

«Ուկրէներգո» նախազգուշացնում է բոլոր տարածքներում վթարային անջատումների մասին

 «Հրթիռակոծության հետևանքների պատճառով որոշ էլեկտրակայաններ որոշ ժամանակ չեն կարողանա աշխատել ամբողջ հզորությամբ։ Առաջիկա օրերին ցրտահարության հետ մեկտեղ սա կհանգեցնի համակարգում էլեկտրաէներգիայի պակասի ավելացմանը։ Բոլոր ոլորտներում էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման միջև հավասարակշռությունը պահպանելու համար կկիրառվի վթարային անջատման ռեժիմ, առաջին հերթին էլեկտրաէներգիա կմատակարարվի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին՝ հիվանդանոցներին, ջրամատակարարման ծառայություններին, կաթսայատներին», - հաղորդում է «Ուկրեներգո»-ն։
 
Ուկրաինացի զինվորականները հրթիռային հարձակումից հետո հայտարարել են, որ խոցել են ռուսների արձակած 70 հրթիռներից ավելի քան 60-ը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հրթիռները խոցել են բոլոր թիրախները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում