Սա Ադրբեջանի կողմից նախկինում իրականացված վայրագությունների հանդեպ հանդուրժողականության արդյունք է. Էդմոն Մարուքյան
«Շուրջ 2 տարի է, ինչ ահազանգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների Ադրբեջանի մտադրության մասին։ Այսօր Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Սա նշանակում է, որ 120.000 խաղաղ հայերը հայտնվել են Լեռնային Ղարաբաղում թակարդում և պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից։ Սա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ դիտարկման ներքո։ Ավելին, սա մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումներին չարձագանքելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից նախկինում իրականացված վայրագությունների հանդեպ հանդուրժողականության արդյունք է»,֊գրել է Էդմոն Մարուքյանը։
It's been about 2 years since we are alarming about Azerbaijan's intention of ethnic cleansing in Nagorno Karabakh. Today Azerbaijan is installing an illegal checkpoint on the Lachin Corridor, which is a gross violation of the Trilateral Statement of November 9. This means that… pic.twitter.com/wLKjXLSU48
— Edmon Marukyan (@edmarukyan) April 23, 2023
Կարծիքներ