Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ
Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախ ՝ երթի մասնակիցները սկսեցին քարեր ու հրավառ նյութեր նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։Վերջիններս էլ նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։
Երթին մասնակցում են արհմիութենական և երիտասարդական կազմակերպությունների, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները, որոնք բարձրաձայն վանկարկել են «Մենք դեռ այստեղ ենք»:
Ցույցին միացել են նաև ռադիկալ հայացքներով Black block-ի անդամները, որոնք անկարգությունների են դիմել , կոտրել կանգառների և բանկերի ապակիները:
BFMTV հեռուստաալիքի տվյալներով ՝ կարգի պահպանմանը հետևում է մոտ հինգ հազար ոստիկան:
Կարծիքներ