24-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։
Դեպքի վայրում Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հուլիսի 22-ին՝ ժամը 15:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Կարծիքներ