Հուլիսի 23-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է առաջիկա օրերին Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան իրականացվելիք չարտերային թռիչքների ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ վաղը՝ հուլիսի 23-ին՝ ժամը 12։40-ին, «S7» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը:
Հուլիսի 29-ին՝ ժամը 18։00-ին, «Aircompany Armenia» ընկերությունը կիարկանացնի Նովոսիբիրսկ-Երևան չվերթը:
Ըստ դեսպանության՝ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։
Կարծիքներ