Սոմալիում կառավարական մեքենայի պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել
Առնվազն 12 մարդ է զոհվել և 9-ը վիրավորվել, երբ արմատական իսլամիստները պայթեցրել են կառավարական ուժերի պիկապը Սոմալիի հարավում, հայտնում է Garowe-ն։
«Սոմալիի հարավում գտնվող Սարիիտով գյուղում ճամփեզրին պայթյուն է որոտացել, որի թիրախը եղել է կառավարական մեքենան, զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 9-ը վիրավորվել են», - ասվում է զեկույցում:
Նշվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է արմատական իսլամիստական «Ալ-Շաբաբ» խմբավորումը։
Կարծիքներ