Աֆրիկյան միության 55 երկրից 13-ում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք

Աֆրիկյան միության 55 երկրից 13-ում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք

Այս տարեսկզբից Աֆրիկյան միության 55 երկրից 13-ում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք:

Այս մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։

«2024 թվականի սկզբից ի վեր Աֆրիկյան միության անդամ 13 երկրում գրանցվել է ընդհանուր 17 541 դեպք (2 822 հաստատված և 14 719 կասկածելի) և 517 մահվան դեպք»,-ասված է Աֆրիկյան հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կայքում հրապարակված հայտարարությունում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում