Սևքարում անասնագոմի հրդեհից որևէ կենդանի չի տուժել

Սևքարում անասնագոմի հրդեհից որևէ կենդանի չի տուժել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արագ արձագանքել է Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գոմերից մեկում բռնկված հրդեհի ահազանգին:

ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն, Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները մեկնել են դեպքի վայր։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է,  որ որևէ կենդանի չի տուժել: Խոշոր եղջերավորները եղել են արոտում, իսկ երկու հորթին և մեկ խոզին հաջողվել է արագ հանել գոմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում