«Քաղաքը պետք է մաքրենք հին ավտոմեքենաների կմախքներից». Տիգրան Ավինյան
Ոչ պիտանի 31 տրանսպորտային հենակմախք եւ 83 այլ իրեր են
վարչական շրջաններից դուրս բերվել եւ այլ տարածք տեղափոխվել:
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին գործակարգավարական
խորհրդակցության ընթացքում զեկուցվել է ոչ սահմանված վայրերում
կայանած մեքենաներից ազատվելու եւ մասնավոր օբյեկտների հարակից
տարածքներում մայթեր կառուցելու ու բակերը բարեկարգելու մասին:
«Այս աշխատանքը որոշ տեղերում արդեն տեսանելի է, բայց պետք է
շարունակական լինի եւ քաղաքը պետք է մաքրենք հին ավտոմեքենաների
կմախքներից»,-շեշտել է քաղաքապետը:
***
Երեւանում ոչ սահմանված վայրերում առեւտրի իրականացման եւ
ծառայություն մատուցելու համար կազմվել է 111 արձանագրություն, մոտ
5 տոննա 720 կգ ապրանքատեսակ առգրավվել է: Օրենսդրությամբ
սահմանված պահանջների խախտմամբ՝ առանց համապատասխան
գովազդի տեղադրման թույլտվության ավտոտրանսպորտային միջոցների
վրա գովազդ տեղադրելու համար կազմվել է վարչական
իրավախախտման վերաբերյալ 7 արձանագրություն՝ 11 գովազդային
վահանակի առգրավմամբ:
«Մի պահ քաղաքը վերածվել էր զբոսաշրջային մեքենաների հանգրվանի:
Զգոնությունը պետք է չկորցնենք, պարբերաբար ստուգումները
պարտադիր են»,-նշել է քաղաքապետը:
***
Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի
բարեկարգման երկրորդ փուլն սկսվել է: Պատկերը կամբողջացվի մոտ 24
ամսից:
***
Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ վարչական
շրջանների մի շարք փողոցներում միջին նորոգման ծրագրով
Կարծիքներ