ԱՄՆ-ն վերադարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, որտեղից դուրս էր եկել Թրամփի օրոք

ԱՄՆ-ն վերադարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, որտեղից դուրս էր եկել Թրամփի օրոք

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հինգշաբթի ընտրել է 18 պետություն, որոնք երեք տարի ժամկետով անդամակցելու են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում: Նրանց շարքում է նաև Միացյալ Նահանգները, որը խորհրդից դուրս էր եկել 2018 թ.՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:

Ի պաշտպանություն ԱՄՆ-ի թեկնածության քվեարկել է 168 երկիր, ընտրվելու համար անհրաժեշտ էր 97 ձայն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք լիարժեք կմասնակցենք Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի աշխատանքներին: Մեր նպատակները հստակ են՝ աջակցել իրավապաշտպաններին և դեմ կանգնել այդ իրավունքների ոտնահարումներին», - Twitter- ում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում