Գերմանիան և Ֆրանսիան Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն են խոստացել
Գերմանիան և Ֆրանսիան երկարաժամկետ աջակցություն կցուցաբերեն Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, հայտարարել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը Բեռլինում համատեղ մամուլի ասուլիսում։
«Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ռուսական ռմբակոծությունների ահաբեկչությունը պետք է դադարեցվի», - ասել է Շոլցը՝ նշելով, որ Գերմանիան օգնում է Ուկրաինային վերականգնել էներգետիկ օբյեկտները։ Բորնն ասել է, որ Ֆրանսիան կօգնի Ուկրաինային մինչև այս հակամարտության ավարտը և հետո։
Կարծիքներ