Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե է տվել երկրի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիային, նրա կառավարության կազմին և կառավարության ծրագրին: Քվեարկությունը հեռարձակել են Վրաստանի հեռուստաընկերությունները՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանի ընտրությունների արդյունքներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը օրենսդիր մարմնի 150 մանդատից ստացել է 90-ը: Ընտրությունների արդյունքների հաստատումից հետո Վրաստանի կառավարությունը վայր էր դրել իր լիազորությունները: Վարչապետի թեկնածու Գախարիան խորհրդարանին էր ներկայացրել կառավարության նոր կազմն ու ծրագիրը: Նոր կազմում ընդգրկված են բոլոր նախկին նախարարները՝ բացառությամբ արդարադատության նախարարի:
Կարծիքներ