Նալբանդյան գյուղի 15–ամյա բնակիչը մետաղալարով կախվելու եղանակով ինքնասպան է եղել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 5–ին, ժամը՝ 02։30–ին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Նալբանդյան գյուղում հայտնաբերվել է երիտասարդի դի։
«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը նշված գյուղի բնակիչ է, ծնված 2007 թվականին։ Նա Նալբանդյան գյուղի մինչգյուղական ճանապարհից, մոտ 600 մետր հեռավորության վրա գտնվող ուռենու ծառից մետաղալարով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։
Զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն»,– հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։
Կարծիքներ