Պատերազմի ընթացքում բանակին, մեր զորքին թերևս ամենամեծ ու անգնահատելի ծառայություն մատուցողը եղել է «Սպայկա» ընկերությունը

Պատերազմի ընթացքում բանակին, մեր զորքին թերևս ամենամեծ ու անգնահատելի ծառայություն մատուցողը եղել է «Սպայկա»  ընկերությունը

Էս մոխրակույտի մեջ ուզում եմ դրական, լավատեսական թեմայով խոսել իմ ոլորտից։

Պատերազմը վերջացել է , նոր եմ կիսվում, այլապես չէի ասի։

Ամբողջ պատերազմի ընթացքում բանակին, մեր զորքին թերևս ամենամեծ ու անգնահատելի ծառայություն մատուցող ընկերություններից մեկն եղել է «Սպայկա» ընկերությունը։ Չեմ կարող ասել ինչ է արել , բայց ամբողջ պատերազմի ժամանակ արել է անհնարինը։ Ես ասում եմ մեր կառավարությունը պիտի Դավիթին մեդալ հանձնի պարտադիր։ Ծառայության ընթացքում տեսնելով Սպայկայի մատուցած անգնահատելի ծառայությունը , սկսեցի խորհել. Սպայկան իր գործունեությունը ծավալում է մոտավորապես(ռեալ չասեմ թվերը) 400 հա տարածության վրա ու էդքան տարածքի վրա գործունեություն իրականացնող ֆիրման մի ամբողջ երկրի բանակի անգնահատելի ծառայություն է մատուցում։

Ժողովուրդ մեր երկրում ունենք ընդհանրապես չօգտագործվող 200 000հա հող։ Այսինքն ճիշտ աշխատանքի դեպքում միայն գյուղատնտեսության ոլորտում դու կարող ես ունենալ 500 հատ Սպայկա , օգտագործվող 250 000֊ի մասին դեռ չեմ խոսում։ Դուք հասկանու՞մ եք , եթե մեր երկրի տնտեսությունը նորմալ վիճակում լիներ , միայն գյուղատնտեսական ոլորտում նման կազմակերպությունների միջոցներով մենք պատերազմի ելք կվճռեինք։ 500 հատ «Սպայկա»։ Հասկանում եք , մենք նորմալ կառավարման դեպքում առնվազն 500 անգամ կարող ենք գյուղատնտեսություն հզորացնել։ Որոշել եմ այս մղձավանջից հետո հավաքել մեր շատ սակավաթիվ գյուղոլորտի մասնագետներին հստակ քննարկումներ անել ու դրանից հետո հերթով ծեծել բոլոր գործարարների, նախարարությունների դռները , դիմել սփյուռքահայերին, առաջարկել միանալ, ծանոթացնել նախապես կազմված ծրագրին և անցնել գործի , կա իդեան , թե ինչպես կազմակերպել , ինչպես զարգացնել, կա փորձ ։ Մենք էլ սպասելու ժամանակ չունենք , մեզ դժվար օրեր են սպասվում։

#sweetarmenia

Հարություն Մնացականյան

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում