Երուսաղեմում հայտնաբերվել է հազվագյուտ 2000-ամյա արծաթե մետաղադրամ (լուսանկարներ)
Երուսաղեմում հայտնաբերվել է հազվագյուտ 2000-ամյա արծաթե մետաղադրամ, որը, ենթադրաբար, հատվել է Տաճարի լեռան հրապարակում, գրում է timesofisrael.com-ը:
Եթե այն իսկապես այնտեղ հատված լինի, ապա մետաղադրամը կարող է համարվել այն սակավաթիվ հայտնաբերված իրերից մեկը, որոնք արտադրվել են սուրբ վայրում:
Մետաղադրամը գտել է 11-ամյա աղջիկը՝ Լիել Կրուտոկոպը: Այն թվագրվում է հռոմեացիների դեմ հրեական մեծ ապստամբության երկրորդ տարուն (մ.թ. 67-68թթ.):
«Սա հազվագյուտ գտածո է, քանի որ մինչ օրս հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված հազարավոր մետաղադրամներից միայն մոտ 30 մետաղադրամ է թվագրվում Մեծ ապստամբության ժամանակաշրջանին», - ասել է Իսրայելի հնությունների վարչության մետաղադրամների բաժնի ղեկավար, դեկտոր Ռոբերտ Քուլը:
Կարծիքներ