Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության մարզերում հունիսի 10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Մայրաքաղաքում հունիսի 11-15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:
Արցախում հունիսի 10-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հունիսի 11-ին՝ առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ