ԱՄՆ-ն Թայվանին չի մատակարարել այն բոլոր զենքերը, որոնց համար վճարվել է. կոնգրեսական
Կոնգրեսական Յանգ Քիմը պնդում է, որ ԱՄՆ-ն Թայվանի կողմից արդեն վճարված զենքերն ամբողջությամբ չի փոխանցել կղզու իշխանություններին և կոչ է անում ամերիկյան վարչակազմին անհապաղ փոխանցել դրանք։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես շոկի մեջ էի, երբ իմացա, որ Թայվանը գնել է 21 միլիարդ դոլարի զենք, և մենք այն ամբողջությամբ չենք առաքել։ Մատակարարվել է 19 միլիարդ դոլարի սպառազինություն։ Մենք պետք է անհապաղ առաքենք մնացած մասը», - ասել է կոնգրեսականը:
Թայվանի շուրջ իրավիճակը զգալիորեն վատթարացավ 2022 թվականի օգոստոսի սկզբին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր գավառներից մեկը, դատապարտեց Փելոսիի այցը՝ այդ քայլով տեսնելով ամերիկյան աջակցություն թայվանական անջատողականներին, և անցկացրեց լայնածավալ զորավարժություններ։
Կարծիքներ